grundfos FAF ALPHA2 CR, CRI, CRN Hydro MPC JP grundfos MAGNA2 MQ PM1, PM2 POMONA grundfos SP Unilift SEG








‹‹Հորիզոն›› ընկերությունը հիմնադրվել է 1994թ.: Աշխատում է հիդրոտեխնիկայի և էլեկտրոտեխնիկայի բնագավառներում: Ընկերությանը պաշտոնապես շնորհված է հանրահայտ դանիական Grundfos ընկերության տեխնիկական սպասարկման գործընկերոջ և դիստրիբյուտերի կարգավիճակ, այն նաև հանդիսանում է շվեդա-շվեյցարական ABB կոնցեռնի պաշտոնական գործընկերը Հայաստանում:
Գործունեության հիմնական ուղղություններն են՝ հիդրոտեխնիկական և էլեկտրոտեխնիկական սարքավորումների և դրանց կցամասերի, պահեստամասերի ներկրում, վաճառք, մոնտաժում, գործարկում, կարգաբերում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ինժեներական խորհրդատվություն և այլն: Հիմնական ապրանքատեսակներն են՝ պոմպակայաններ, որոնք կիրառելի են զանազան բնագավառներում (սնունդ, հանքային և քիմիական արդյունաբերություն, կենցաղ և այլն), պոմպերի լայն տեսականի, բազմապիսի և բազմաբնույթ չափիչ, կարգավորիչ և այլ հարակից հիդրոտեխնիկական սարքավորումներ, բարձրավոլտ և ցածրավոլտ էլեկտրոտեխնիկական զանազան սարքավորումներ, ավտոմատիկա, ռոբոտատեխնիկա և այլն:
Արդի ինժեներական սարքավորումները բավականին բարդ են, և յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս պահանջվում է փորձառու մասնագետների մանրակրկիտ հաշվարկ և ընտրություն, ինչպես նաև մոնտաժման, գործարկման, կարգաբերման և հետագա սպասարկման փորձ և հմտություն: Ընկերության ինժեներական անձնակազմն ունի բարձրակարգ տեխնիկական գիտելիքներ, աշխատանքային փորձառություն և պարբերաբար անցնում է որակավորման և տեխանվտանգության դասընթացներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Grundfos և ABB ընկերությունների ինժեներական վերապատրաստման կենտրոններում: ‹‹Հորիզոն›› ընկերությունը սկսած 2005թ.-ից իրականացնում է Երևանի, իսկ 2012թ.-ից՝ նաև հանրապետության այլ շրջանների և քաղաքների ջրամատակարարման, ինչպես նաև բազմաթիվ այլ մասնավոր ընկերությունների հիդրոհամակարգերի ինժեներատեխնիկական սպասարկումը:
‹‹Հորիզոն›› ընկերությունն ունի իր սպասարկման տիրույթում գտնվող բոլոր հիդրոտեխնիկական և էլեկտրոտեխնիկական սարքավորումների օրիգինալ պահեստամասերը, ուստի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկումը մեր անձնակազմն իրականացնում է արագ և որակով: Ընկերության առաքելությունն է մատուցել որակյալ տեսականի և սպասարկում, ստեղծել կայուն հիմքեր գործընկերների և պատվիրատուների հետ փոխշահավետ համագործակցության համար: