Գործընկերներ



KamstrupKamstrup ընկերությունն արտադրում է էլեկտրաէներգիայի հաշվիչներ, ջրաչափեր ինչպես նաև կոմունալ ծառայությունների և գազի մատակարարների համար հաշվիչների տվյալների ընթերցման համակարգեր: Ընկերությունը հիմնադրել է Օլաֆ Քամստրուփը 1946թ. Օրհուսում (Դանիա): Նա ընկերության գործունեության հիմքում դրել է հետևյալ մտածելակերպը՝ միշտ մի ավելի լավ լուծում կա: Այդ ժամանակվանից սկսած Kamstrup-ը տվել է բարձորակ արտադրանք և վաստակել հաճախորդների համակրանքը՝ բավարարելով նրանց պահանջները: Արդյունքում ընկերությունը դարձել է ուլտրաձայնային ջերմային հաշվիչների, ինչպես նաև հայտնի MULTICAL ապրանքանիշի արտադրողը:
60 տարվա փորձը և ավելի քան 6 միլիոն էլեկտրաէներգիայի հաշվիչներն ու ջրաչափերը՝ տեղադրված աշխարհի ամենատարբեր անկյուններում, ինչպիսիք են՝ Սինգապուրը, Սաուդյան Արաբիան և Շվեդիան, ձեռք են բերվել չափումներ իրականացնելու բոլորովին նոր գիտատեխնիկական լուծումների հիման վրա:
Kamstrup ընկերության բոլոր սարքերը՝ ջերմության և հովացման չափիչները, ջրաչափերը, ուլտրաձայնային ինքնակարգավորվող (ֆունկցիոնալ, խելացի) սարքեր են, որն ապահովում է չափման երկարատև կայունություն: Ընկերության արտադրական հոսքագծերը նախագծված են հատուկ բարձր ճշտության և արտադրական մեծ ծավալների համար: Kamstrup-ը նաև արտոնագրված է կատարելու էլեկտրաէներգիայի հաշվիչների և ջրաչափերի առաջնային ստուգում՝ Դանիայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում օգտագործման թույլտվություն ստանալու համար:
Ընկերության արտադրանքի լայն տեսականին ընդգրկում է ինչպես կենցաղում այնպես էլ արդյունաբերության մեջ կիրառվող ջերմության և հովացման չափիչներ, ինքնակարգավորվող (ֆունկցիոնալ, խելացի) ջրաչափեր, էլեկտրական հաշվիչներ, ինչպես նաև չափման տվյալների ավտոմատ կուտակման համակարգեր:
Kamstrup-ի հաշվիչ համակարգերը կիրառելի են տնային տնտեսություններում, կոմերցիոն և արդյունաբերական կառույցներում: Նրանք ապահովում են ցուցմունքների ճշգրիտ գրանցում և էներգիայի արդյունավետ սպառում:

http://kamstrup.com/