MAGNA3 Ավելին, Քան Պարզապես Պոմպ


<<Խելացի>> պոմպ
MAGNA3-ը ընձեռում է կառավարման ինտելեկտուալ ռեժիմների նոր հնարավորություններ: Այն ունի շենքի կառավարման համակարգերի հետ օպտիմալացված փոխգործակցության հնարավորություն և ջերմային էներգիայի ներկառուցված հաշվիչ: Այժմ համակարգն ունակ է հիշողության մեջ պահպանել պոմպերի դրոսելային փականների դիրքերը: Տեղին է նշել, որ մենք էապես ընդլայնել ենք <<խելացի>> պոմպերի հնարավորությունները:


Առաջատարություն՝ արդյունավետության շնորհիվ

MAGNA3-ը շուկայում ներկայացված շրջանառու պոմպերից առավել արդյունավետն է: Պոմպի էներգաարդյունավետության ցուցանիշը EEI (Energy Efficiency Index), որը նշանակալիորեն գերազանցում է էլեկտրաէներգիայի ծախսի Եվրոմիության EuP (Energy using Products) չափանիշային նորման, այլ շրջանառու պոմպերի համեմատությամբ ապահովում է մինչև 75% էներգախնայում, հետևաբար նաև՝ արագացված ծախսածածկում: Անշուշտ, պոմպը համապատասխանում է EuP եվրոպական չափորոշիչներին (ավելի մանրամասն տես www.europump.org կայքը):

Լիակատար հուսալիություն

Ունենալով 40 տարվա փորձ էլելկտրոնային կառավարմամբ պոմպերի արտադրության ոլորտում՝ Grundfos ընկերությունը մեծապես կարևորում է փորձարկումները: Ընկերությունն անցկացրել է MAGNA3 շարքի՝ ավելի քան 1 մլն ժամ տևողությամբ փորձարկումներ էքստրեմալ պայմաններում (ներառյալ՝ փորձարկումները փոփոխական ճնշման, բարձր խոնավության և ցածր ջերմաստիճանի պայմաններում), և մենք համոզված ենք, որ պոմպը հուսալիորեն կծառայի Ձեզ ամեն օր՝ երկար տարիների ընթացքում:

Լայն տեսականին ճիշտ ընտրության գրավականն է

MAGNA3-ի ընդլայնված տեսականին ընդգրկում է 150 սովորական և կրկնակի պոմպեր՝ թուջե և չժանգոտվող պողպատյա իրաններով, որոնց առավելագույն ճնշումը կազմում է մինչև 18մ ջ.ս., իսկ ծախսը՝ մինչև 70մ3/ժ: Այժմ շատ ավելի հեշտ է կատարել MAGNA3 մոդելի ճիշտ ընտրություն՝ բեռնվածության ցանկացած պայմանների համար և միաժամանակ տնտեսել ապրանքատեսակի գնի և էներգածախսերի հաշվին:

MAGNA՝ անընդմեջ կատարելագործում

Grundfos ընկերությունն առ այսօր ուղղորդում է շրջանառու պոմպերի կատարելագործման միտումները: Grundfos-ը ճիշտ ընտրություն է, եթե դուք փնտրում եք առավել էներգաարդյունավետ և արագ ծախսածածկում ապահովող լուծումներ: MAGNA3-ի հեղափոխական էներգաարդյունավետությունն իրականություն է դարձել շնորհիվ պոմպի օպտիմալացված հիդրավլիկայի և ճնշման անկման արտոնագրված տվիչի կիրառման, իսկ անցումը ռոտորի կոմպոզիտային բաժակի և կոմպակտ ստատորի` նվազագույնի է հասցրել շարժիչում էլեկտրաէներգիայի կորուստները: Արդյունքում ստացվել է բարձրարդյունավետ և հեռանկարային շրջանառու պոմպ, որի էներգաարդյունավետության ցուցանիշների ֆոնի վրա ոչ արդիական են թվում նույնիսկ EuP նորմերի խիստ պահանջները՝ սահմանված 2015թ. համար:

Ունիվերսալ շրջանառու պոմպ

MAGNA3-ն անփոխարինելի է ջեռուցման և հովացման, ինչպես նաև տաք ջրամատակարարման համակարգերում: Այն աշխատում է հեղուկների նույնիսկ մինչև -10°C ջեմաստիճանի դեպքում, որի շնորհիվ կիրառելի է և արդյունաբերական խիստ պայմաններում, և գեոթերմալ պոմպային համակարգերում: Բացի այդ, մղվող հեղուկի ջերմաստիաճանային տիրույթը -10 °C-ից մինչև +110 °C, կախված չէ շրջակա միջավայրի ջերմաստիճանից՝ (0°C-ից մինչև +40°C), ուստի MAGNA3-ը ճիշտ ընտրություն կլինի ինչպես ջեռուցման, այնպես էլ հովացման համար: