Բաք, ճնշումային բաք


Ճնշումային բաքեր


Հորիզոն ընկերությունը ներկրում է հանրահայտ Bestank ընկերության ճնշումային բաք 2-10000 լիտր տարողությամբ, հաշվարկում, մոնտաժում և գործարկում է դրանք` առաջարկելով երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:
Ճնշումային բաքը կատարում է կարգավորման ֆունկցիա և ջրամատակարարման համակարգերում պոմպերի և այլ սարքերի հետ միասին կազմում է մեկ ամբողջություն: Ջրամատակարարման պրոցեսում ճնշումային բաքերն ունեն երեք հիմնական հատկություն: Նախ, դրանք կուտակում են ջուրը` այն պահելով ճնշման տակ, և քանի որ պոմպերի մեծ մասն ունեն միավոր ժամանակի ընթացքում միանալ-անջատվելու որոշակի լիմիտ, նշված հատկության շնորհիվ բաքը կանխարգելում է պոմպի հաճախակի և անհարկի միացում-անջատումները համակարգի ջրի ծորակների ամեն մի բացման դեպքում:
Երկրորդ կարևոր հատկությունն այն է, որ ճնշումային բաքը համակարգը պահպանում է պոմպի միացման դեպքում առաջացած հիդրոհարվածներից` մի հանգամանք, որը շատ էական է ջրի հետ գործ ունեցող սարքերի ապահով աշխատանքի համար: Եվ, ի վերջո, երրորդ կարևոր հատկությունն այն է, որ բաքը համակարգում կուտակում է ջրի որոշակի ռեզերվային քանակություն և դրանով իսկ որոշ ժամանակ ապահովում ջրօգտագործումը էլեկտրաէներգիայի անջատման դեպքում:

Ճնշումային բաքի կառուցվածքը

Ճնշումային բաքն իրենից ներկայացնում է մի մետաղյա տարրա, որի ներսում զետեղված է ռետինե թաղանթ(մեմբրան), որը գրավում է բաքի ամբողջ ծավալի 30-50%-ը: Մեմբրանի և բաքի պատի միջև որոշակի ճնշման տակ մղվում է օդ: Պոմպի միացման դեպքում ջուրը լցվում է մեմբրանի մեջ, որի հետևանքով բաքի օդի ծավալը փոքրանում է լցված ջրի ծավալի չափով: Օդի ծավալի փոքրացման դեպքում համակարգում ճնշումը մեծանում է: Երբ ճնշումը մեծանում հասնում է նախապես հաշվարկված մակարդակին` պոմպն անջատվում է: Ծորակը բացելու դեպքում համակարգում տեղի է ունենում ճնշման անկում և մեմբրանի մեջ եղած ջուրը լցվում է համակարգ: Երբ ջրօգտագործման հետևանքով բաքի ճնշումն ընկնում է` պոմպը միանում է: Այսպիսով կրճատվում է միավոր ժամանակի ընթացքում պոմպի միացում-անջատումները, որը և կարևոր գրավական է պոմպի երկարակեցության համար: